Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Հայ սեքսոլոգները Միլան էին մեկնել

Հայ սեքսոլոգները Միլան էին մեկնել

Ինչպես տեղեկացնում է Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի  http://www.sexology.am պաշտոնական կայքը, դեկտեմբերի 1-4-ը Միլանում /Իտալիա/ տեղի է ունեցել Սեքսոլոգների Եվրոպական Միության /ESSM/ XIV միջազգային գիտաժողովը` նվիրված սեքսուալ առողջության հրատապ հարցերին: Նույն կայքի փոխանցմամբ, գիտաժողովի ժամանակ Հայաստանը ներկայացրել են Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի բժիշկներ` ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սևադա Հակոբյանն ու ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ Նարինե Ներսիսյանը:


Սեքսոպաթոլոգ Սևադա ՀակոբյանMed-Practic-ը զրույցել է բժիկների հետ և պարզել, թե ինչ տպավորություններով են նրանք վերադարձել Երևան:  


Սևադա Հակոբյանն ասել է. «Գիտաժողովը բավական ընդգրկուն էր: Գրեթե բոլոր զարգացած երկրներից կային պատվիարակություներ: Գիտաժողովն ուներ ընդարձակ թեմատիկա, որտեղ ընդգրկված էին արդի խնդիրները, նորագույն մեթոդերն ու մոտեցումները սեքսոլոգիայում»:


Հակոբյանը նաև հավելել է, որ գիտաժողովին ներկայացել է զեկույցով`նվիրված դեպրեսիայի և սեռական խանգարումների փոխկապվածությանը: 


Բժիշկը պատմել է, որ իր կողմից ներկայացրած զեկույցը լավ ընդունելության է արժանացել, տպագրվել է գիտաժողովի ժողովածույում: «Գիտաժողովը բարենպաստ եղավ մեր աշխատանքային գործունեության համար: Չէ՞ որ ժամանակակից մոտեցումներին ծանոթանալն ու արդի գիտությանը հետևելը օգնում է մեզ, և ո´չ միայն` բոլոր նորություններն ու փորձը հնարավորություն ենք ունենում փոխանցել բժշկական հաստատություններում սովորող ուսանողներին, մագիստրանտներին»,- նշել է Ս. Հակոբյանը:


Սեքսոպաթոլոգ Նարինե ՆերսիյանԲժշկուհի Նարինե Ներսիսյանը հայտնել է, որ մասնակցել է նաև ESSM-ի փորձագիտական հանդիպմանը /winter school/ ` նվիրված սեռական առողջության նոր մոտեցումներին: Ներսիսյանի խոսքով հանդիպմանը տեղ էին գտել նաև կլինիկական դժվար դեպքերի վերլուծությունները` տարբեր երկրներից եկած բժիշկ-խոսնակների մատուցմամբ: 


« Նրանք ժամանակակից մեթոդներ են առաջարկել` նման դեպքերում ինչպես օգնել հիվանդին: Ընդհանուր առմամբ, սեռագիտությունը զարգացման մեծ թափ ունի»,- պատմել է բժշկուհին ու հավելել, որ Հայաստանն այսօր ոչնչով հետ չի մնում սեռական խանգարման բուժման մեջ աշխարհում կիրառվող բուժման մեթոդներից:


«Մենք լիարժեք տիրապետում ենք նորարարություններին ու կիրառում բուժման մեջ»,-ընգծել է Ն. Ներսիսյանը:

Հեղինակ. Վլադ Մուրադյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Marine Dallaqyan

28.12.2011

Inch el barer giti es qoment grox@. Peturayin qomenta greel.Yani qamiya arel... Pah, te che qo karciqov en mardik sharjvelu. Cxvum em, hayi naxanach u 4ar lineluc. Datarkabanutyamb en sax or@ zbaxvac, mi chez naeq votix glux!

Med-Practic թիմ

15.12.2011

Հարգելի Լուսինե Դավթյան, Շնորհակալ ենք Ձեր անկեղծ տողերի համար, որտեղ կա մեր արժանիքները գնահատող տողեր, կա սրտացավություն... Մեր նման մոտեցման նպատակը, միանշանակ, գովազդը չէ, և չկա որևէ շահախնդրություն: Սա փորձ է արդեն հեղինակավոր բժիշկների հետ հարցազրույցների կողքին տեղ տալ նաև մեր երիտասարդ մասնագետներին` արտահայտվելու, փորձելու օգտակար լինել և հնարավորինս պարզ լեզվով մատուցել այն բժշկական տեղեկատվությունը, որի կարիքն այսօր ունի մեր այցելուն: Չէ՞ որ ամեն օր մանրամասն ուսումնասիրում ենք որոնման համակարգերով աշխարհի ամենահեռավոր անկյուններից հայերենով համացանցում պատասխաններ փնտրող` կայք մուտք գործած, այցելուների բանալի բառերը: Թեմաներն ընտրվում են, ելնելով այցելուներին հուզող հենց այդ բանալի բառերից: Նաև` եթե նկատել եք, ինտիմ նյութեր պարունակող խորագրերը մեզ մոտ ամենաաղքատն են` խուսափելու նման էժան միջոցներով կայքի այցելությունները բարձրացնելու միտումներից: Սակայն այսօրվա հրատապ թեման, ուզենք, թե չուզենք, մնում է ինտիմը: Կայքը նախատեսված է բժիշկների և այցելուների համար: Քիչ տեղեկացված այցելուներին կարող են պատասխանել նաև մեր երիտասարդ մասնագետները: Ինչու՞ կառչել միայն հեղինակություն ձեռք բերած մասնագետներից, որտե՞ղ ասպարեզ տալ երիտասարդ մասնագետներին...

Աննա Դանիելյան

15.12.2011

Կռահում եմ, թե ով է այս քոմենտի հեղինակը: Հավանաբար, վառված ու չկայացած մի բժիշկ, որն իսկապես գովազդի կարիք ունի: Ամոթ է, հազար ամոթ... Էժանագին քոմենտ ուրիշի անվան տակ գրելը, ծիծաղելի է ու պարզունակ... Մի քիչ բարի եղեք, կոլեգաներին էլ հարգել սովորեք...

Lusine Davtyan, gynecologist, PD

15.12.2011

Ձեր կայքը լուրջ համբավ և լսարան ունի: Ինչ խոսք, հայկական բժշկագիտության համացանցային ասպարեզում վիթխարի դերակատարություն ունենալով՝ այսօր Ձեր կայքը դարձել է հայ բժիշկների սիրելի կայքը: Սակայն վերջերս կայքի նյութերը միտում ունեն պրիմիտիվանալու և անլրջանալու. Գթեթե ամեն օր կայքում տեղադրվում են ոչինչ չասող, գովազդ հիշեցնող, կայքը անտեղի ծանրաբեռնող ու սիրողական բժշկական բովանդակություն պարունակող նյութեր և, որպես կանոն, միևնույն հեղինակի՝ Վլադ Մուրադյանի մատուցմամբ: Օրինակ՝ «Հայ սեքսոլոգները Միլան էին մեկնել» նյութը սկսնակ բժիշկների գովք է՝ տեղեկատվական շղարշով համեմված: Եվ նպանատիպ մի շարք «փետուրային» նյութեր՝ նույն լրագրողի հեղինակությամբ՝ «Գանգատվում են տղամարդիկ. հիվանդություն, որի պատճառներից մեկը ինտիմ հիգիենայի խախտումն է:, Ուրիշի սրբիչով մի սրբվեք», «Հրաժարվեք վիրտուալ հարաբերություններից», «Սեռական խթանիչներ», «Մեկուսացրեք գրիպով հիվանդին», «Օգտագործեք պահպանակ» և այլն: Բոլոր նյութերը ինտիմ հիշեցնող, պարզունակ, ամենակարևորը՝ անփորձ, սկսնակ բժիշկների մասնակցությամբ են, ինչը, իհարկե, անցանկալի է: Ձեր զրուցակիցների, փորձագետների ընտրության հարցում եղեք ավելի ուշադիր, որպեսզի Ձեր նյութերը ունենան կշիռ, լրջություն, «համ և հոտ»:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ